Նորություններ
Հաղթանակ 10 տարի անց
23.11.2022
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել են ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են ՀՀ մարզերը, քաղաքամայր Երևանը և Արցախը ներկայացնող 16 դպրոցական թիմեր։
Միջոցառմանը Շիրակի մարզը ներկայացրել են օլիմպիադայի մարզային փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված Գյումրու «Ֆոտոն» վարժարանի և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը։ Եռօրյա մրցապայքարում օլիմպիադայի չեմպիոնի կոչումը արժանիորեն նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը։ Թիմը տարել է 14 հաղթանակ և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով։ Շախմատի այս օլիմպիադայի տարեգրությունում երկրորդ անգամն է, որ չեմպիոնի կոչումը նվաճում է Շիրակի մարզը ներկայացնող թիմը։ Շիրակի թիմերից առաջին անգամ 2012 թվականին անցկացված 6-րդ օլիմպիադայում չեմպիոն էր դարձել Գյումրու թիվ 3 դպրոցի թիմը։