Նորություններ
Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը
24.11.2022
Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը։
Արդյունավետ համագործակցության և փոխգործակցության կարևորության մասին է խոսել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ողջույնի խոսքում։
Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ:
Շուրջ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույքով, տեխնիկայով և կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով։