Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական փակումը

25.11.2022

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական փակումն ու արդյունքների ամփոփումը:
Շիրակի մարզպետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանության, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, ԶԱՅԵԴ հիմնադրամի անմիջական աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող ծրագրի տևողությունը վեց ամիս էր։
Ծրագրի կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը՝ ընդգծելով այսօրինակ նախաձեռնությունների անհրաժեշտությունը․ «Շիրակի մարզպետ տիկին Բաղդասարյանի անունից ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ծրագրի շահառու կանանց խիզախություն դրսևորելու համար, որ արժևորելով ձեր շարունակական կրթության կարևորությունը, ցանկություն ենք հայտնել մասնագիտանալու կամ վերամասնագիտանալու, նոր հմտություններ ձեռքբերելու և դառնալու առավել մրցունակ աշխատաշուկայում։ Իսկ այս ամենն իր հերթին նպաստելու է ձեր տնտեսական զորեղացմանը: Յուրաքանչյուր պետության կայացման գործում կարևոր դեր ունեն կրթված և տնտեսապես կայուն կանայք։ Այս ամենը մի ընդհանուր շղթա է և մեր այս նախաձեռնությունը այդ շղթայի ամբողջականացմանը միտված մի քայլ է։ Լիահույս եմ, որ նախաձեռնությունը Շիրակի մարզում կլինի շարունակական և շատ ավելի մեծ թվով կանայք կկարողանան օգտվել այս հնարավորությունից»։
Նշենք, որ «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագիրը միտված էր խթանելու կանանց զբաղվածությունը, կնոջ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, ցանկալի աշխատանք գտնելու և նրանում կայանալու հարցում: 107 դիմորդից 58-ը մանակցել է ընդունելության համար սահմնաված քննություններին։ Արդյունքում 42 կին դարձել է ծրագրի շահառու։ Վեց ամիսների ընթացքում ուսումնասիրելով SMM,Վեբ ծրագրավորում, հաշվապահություն նրանցից 27-ը հաղթահարել է ավարտական քննությունները՝ ստանալով ավարտական վկայական։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:19:35