Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի մոտ տեղի են ունեցել քաղաքացիների ընդունելություններ
25.11.2022
Շիրակի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի համաձայն՝ անցած մեկ ամսվա ընթացում յուրաքանչյուր հինգշաբթի Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի մոտ տեղի են ունեցել քաղաքացիների ընդունելություններ։ Մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետի տեղակալները քննարկել են բարձրացված հարցերը, որոնք առնչվել են սոցիալական, բնակարանային, առողջապահական ոլորտներին, աշխատանքի տեղավորմանը և անձնական խնդիրներին։Որոշ հարցեր լուծվել են, մի շարք խնդիրների լուծման համար քայլեր են ձեռնարկվում, լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են։