Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 87 մլն 116 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի մարզադպրոցներին

28.11.2022

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզագույք: Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի հատկացվել է 41 անուն մարզագույք՝ ընդհանուր 87 մլն 116 հազար դրամ արժողությամբ։
✅Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց
✅Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց
✅Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց
✅Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց
✅Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՀՈԱԿ
✅ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 14:19:35