Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը

29.11.2022

Տեղի է ունեցել գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկված օրակարգային հարցերն առնչվել են թրաֆիքինգի զոհերի նույնացմանն ու ուղղորդմանը, կանանց տնտեսական հոզորացմանը։
«Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրի համակարգող Վիկտորյա Ավակովան ներկայացրել է Հայաստանում թրաֆիկինգի ենթարկված անձանց հիմնահարցերը և այս առումով կատարված աշխատանքները, իսկ «Վիննեթ Գյումրի» կանանց և երիտասարդների հասարակական կազմակերպության համակարգող Գոհար Հովհաննիսյանն անդրադարձել է կանանց տնտեսական հզորացմանն ուղղված՝ իրենց կողմից իրկանացվող ծրագրերին։
Ներկաներին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից ողջունել է գենդերային հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գորգինյանը՝ վստահեցնելով, որ Շիրակի մարզպետարանը կարևորում է հասարակական կյանքի տարբեր բնագավառներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման նպաստավոր պայմանների ստեղծումը, այդ է պատճառը, որ մարզային իշխանությունները համագործակցում են բազմաթիվ կառույցների և կազմակերպությունների հետ, իրականացվել և ընթացքի մեջ են կանանց տնտեսական հզորացմանը միտված մի շարք ծրագրեր։
Հանձնաժողովականները կարևորել են պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:17:43