Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում տեղի է ունեցել աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովի համերգը

29.11.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովի և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին։
Համերգին հնչել են հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից, այլ կատարումներ:
Վլադիմիր Սպիվակովի համերգային ելույթներն Հայաստանում մեկնարկել են նոյեմբերի 27-ից՝ Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագծի շրջանականերում, բարեգործական համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։
Երևանյան համերգների իրականացումը հնարավոր է դարձել «Արվեստ23»-ի և ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23