Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

127 մլն 634 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինսավորմանը

01.12.2022

127 մլն 634 հազար դրամը սուբվենցիոն 3 ծրագրի կառավարության համաֆինանսավորման գումարն է։
«ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն (38 հենասյուն) և Գառնառիճ (21 հենասյուն) բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 285 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը՝ 10 մլն 340 հազար դրամ (60%)։ Ծրագրի արդյունքում տեղադրվել է 59 հենասյուն՝ 1,77 կմ երկարությամբ։
«Անի համայնքի բնակավայրերի ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն էլ կազմել է 211 մլն 164 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմել է 81 մլն 361 հազար դրամ (40%)։ Ծրագրի արդյունքում կառուցվել է 1226 մ ճանապարհ։
«Անի համայնքի Քարաբերդ բնանավայրի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար խողովակաշարի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 մլն 363 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմել է 35 մլն 933 հազար դրամ։ Ծրագրի արդյունքում անցկացվել է 4714 մ պոլիէթիլենային խմելու ջրի խողովակաշար։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23