Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում-լսումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության միջազգային օրվա առթիվ

03.12.2022

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ այսօր անցկացրել է միջոցառում-լսումներ, որի մեկնարկը տրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառման անցկացման կարևոր նպատակը ոչ միայն հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին սևեռելն ու այն ներուժը ներկայացնելն է, որը կարող է դրսևորվել հավասար հնարավորություններ ստեղծելու դեպքում, այլ նաև՝ համագործակցության ամրապնդումն ու արդեն արձանագրված ձեռքբերումների մասին խոսելը։
«Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, մեր քաղաքը հարամարվետ լինի, դրան են միտված մեր ջանքերը։ Արդեն մի քանի ամիս է` գործում է մարզպետին կից հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի աշխատանքը ֆորմալ չէ, այլև` բովանդակային։ Իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում լուծվել են խնդիրներ ու հիմնահարցեր։
ՀՀ կառավարության ծրագրում հստակ շեշտադրումներ կան, որոնք միտված են մեր հանրությունը, մեր միջավայրը դարձնել առավել մատչելի։ Մնում է, որ բոլոր շահագրգիռ կառույցները համագործակցեն։ Լիահույս եմ, որ այս միջոցառումը կդառնա ավանդական և այն հիմք կհանդիսանա մարտահրավերները նոր թափով լուծելու, մեր երկիրը, մեր մարզը, մեր քաղաքը առավել լավը դարձնելու»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու, պետական աջակցության ծրագրերի, ներառական կրթության բուհական մոտեցումների մասին են խոսել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, մարտահրավերներին և հնարավորություններին են անդրադարձել մյուս բանախոսները։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, նվիրվածության, նպատակասլացության և երկարամյա արգասաբեր, հասարակական, մարդասիրական և հանրօգուտ աշխատանքի, իրավունքի պաշտպանության բնագավառում ունեցած ավանդի համար Շիրակի մարզպետի որոշմամբ շնորհակալագրերով են պարգևատրվել ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպություններ և անհատներ, նրանց մի մասին տրվել է նաև դրամական պարգև։
Միջոցառումն ավարտվել է Գյումրու Հայորդյաց տան երգչախմբի և Երեխաների տան երեխաների երաժշտական կատարումներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-01-31 16:39:45