Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, մարզի ճանապարհները բավարար երթևեկելի են

05.12.2022

Շիրակի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները իրականացնող չորս կազմակերպությունները պատրաստ են 2022-2023 թվականների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։ Այս մասին սպասարկող չորս ընկերությունների ղեկավարները վստահեցրել են Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Մարզպետի տեղակալը հետաքրքրվել է իրականացված նախապատրաստական աշխատանքներով և ընդգծել ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի դիմագրավել բնության անակնկալներին ու դժվարություններին:
2023 թվականին կազմակերպությունները կիրականանեն 285.49 կմ երկարությամբ (30.19 կմ երկարությամբ ավել քան 2022 թվականին) ընթացիկ ձմեռային պահպանման և 96.9 կմ երկարությամբ (55.4 կմ երկարությամբ ավել քան 2022 թվականին) ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ:
Ըստ պատասխանատուների, կազմակերպությունների սարքին վիճակում գտնվող 45 միավոր մեքենասարքավորումները, կուտակած 160 տոննա տեխնիկական աղը և 6150 խորանարդ մետր հանքային խարամը բավարար է 2022–2023 թվականների ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45