Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանի պատասխանատուները եղել են Անի համայնքում

08.12.2022

 Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները եղել են Անի համայնքում, որտեղ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի բնականոն գործունեության շարունակականության ապահովմանը, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելամանն, ինչպես նաև համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու 2023-ի համար նոր հայտերի ներկայացմանը։

Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Այվազյանը պատասխանատուների հետ հետևել է նաև «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի աշխատանքներին։ Ծրագրի շրջանակներում անցկացվել է 11293 մ երկարությամբ խմելու ջրամատակարարման ներքին ցանց՝ պոլիէթիլենե խողովակներով, պոմպակայան և 150 մետր խորանարդ տարողությամբ օրվա կարգավորող ջրամբար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 65 տոկոս Է

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42