Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրենին

08.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլիին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Խաղաղության կորպուսի կամավորների Շիրակի մարզ 2023-ին կայանալիք այցելության ու երկամյա ծառայության մանրամասները։
«Ուրախալի է, որ Խաղաղության կորպուսի կամավորների, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, ընդհանտված աշխատանքը կշարունակվի եկող տարվանից։ Մենք ողջունում ենք Խաղաղության կորպուսի քսանութերորդ խմբի այցը Հայաստան, պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու այն կամավորներին, որոնք երկամյա կամավորական ծառայությունը կիրականացնեն Շիրակի մարզում»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
Տիկին Ֆեյրլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Խաղաղության կորպուսը` ի դեմս ամերիկացի կամավորների, տարիներ շարունակ արդյունավետ կերպով աշխատել է Գյումրիում և հարակից համայնքներում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ զարգացնելով մարզաբնակ երիտասարդների կարողունակություններն ու լեզվական հմտությունները։ 2012-2022թթ. Շիրակի մարզի 15 բնակավայրում ծառայություն են իրականացրել 32 կամավորներ: Կյանքի է կոչվել 13 ծրագիր։
Կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որտեղ կկարողանան կամավորներն աշխատել։ Մարզպետը կարևորել է ինչպես դեռահասների ու երիտասարդների, այնպես էլ կանանց հետ աշխատանքն ու նրանց զորեղացմանը միտված ծրագրերի իրականացումը։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23