Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում
12.12.2022
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախօրեին տեղի է ունեցել թատրոնի դերասան, ռեժիսոր, Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից Հովհաննես Հովհաննիսյանին շնորհավորել և մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, նվիրվածության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պատվոգիր է հանձնել մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը։
Միջոցառման ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել դերասանի մասին պատմող «Քաղաքի արտիստը» ֆիլմը, ցուցադրվել է Հովհաննես Հովհաննիսյանի «Արշիլ Գորկի» դրաման։ Միջոցառումն իրականացվել է ԿԳՄՍ նախարաության աջակցությամբ։