Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հետևել է դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

14.12.2022

Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում դպրոցներում իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր եղել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում։
67 մլն դրամ գումարի շրջանակներում վերանորոգվում է դպրոցի տանիքը՝ 3820 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
«Դեռ սեպտեմբերյան խորհրդակցության ընթացքում տնօրեններին տեղեկացրել էի, որ Շիրակի մարզի մի շարք դպրոցների անհետաձգելի համարվող խնդիրներ պետական աջակցությամբ լուծում են ստանալու։ Ի ուրախություն մեզ, արձանագրենք, որ Շիրակի մարզից 21 դպրոցի մասով ունենք ֆինանսավորում, այն խնդիրները, որոնք համարվում են անհետաձգելի՝ կլուծվեն շատ արագ։ Թիվ 41 դպրոցում այսօր մենք ականատես եղանք, թե ինչպիսի վատթար վիճակում է գտնվում տանիքը և նման դպրոցների հարցը համարվել է անհետաձգելի, որովհետև դպրոցի ամբողջական քայքայում է գնում։ Հիմնականում շատ դպրոցներում դռներ, պատուհաններ կփոփոխվեն, սանհանգույցներ, տանիքներ կնորոգվեն։ Նշեմ, որ ընդհանուր Հայաստանով ներկայացված է եղել 91 դպրոցական ծրագիր, որից 21-ը Շիրակի մարզից է, գումարային առումով ամենամեծը Շիրակի մարզն է՝ 531 մլն դրամ։ Այս ծրագրերով, կառավարության ջանքերով փորձում ենք դպրոցների բեռը թեթևացնել, քանի որ 50-60 մլն դրամ արժողությամբ տանիքների փոփոխություն դպրոցները չեն կարողանում իրականացնել, հիմա հնարավորություն կունենան իրենց տնտեսված միջոցների հաշվին ներքին հարդարման, վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Մեր մոտեցումը դպրոցների, մանկապարտեզների շինարարությանը շարունակում է մնալ և քաղաքական կամքն ու հաստատակամությունը մեկն է՝ օր առաջ ապահովել ավելի բարվոք միջավայր մեր մարզի դպրոցների համար։»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետը։
Մարզպետը եղել է նաև Քեթիի միջնակարգ դպրոցում, 54 մլն 840 հազար դրամի շրջանակներում դպրոցի տանիքը հիմնանորոգվում է։ Կթիթեղապատվի ողջ կտուրը՝ 1115 քառակուսի մետր։
Շինարարների հետ զրույցում մարզպետը նշել է, որ կարևորում է աշխատանքների նախանշված ժամանակում ավարտելը, սակայն հստակեցրել՝ այն բոլոր շինարարական աշխատանքներում, որտեղ կհայտնաբերվեն թերացումներ՝ շինարարը չի վճարվի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20