Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի պատասխանատուներին

15.12.2022

Շիրակի մարզպետը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի պատասխանատուներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքին և արդյունքներին առնչվող հարցեր։
«Ուրախալի է, որ 2019-ից մեկնարկած այս ծրագիրը հնարավորություն է ստեղծել բազմաբնակավայր համայնքներում ժողովրդավարության զարգացման ու հատկապես կանանց ու երիտասարդների հզորացման համար։ Համայնքային զարգացման գործընթացներում կանանց առաջնորդության ներուժի օգտագործումը կարևոր է մեզ համար։ Մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած բնագավառում մարզի զարգացմանը միտված ձեռնարկների իրականացման հարցում»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
«Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության, արդյունավետության ու ներառականության բարելավմանը։ Ծրագրային մոտեցումները միտված են բնակիչների, ընկերությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ոչ ֆորմալ խմբերի համար որակյալ, արդար և արդյունավետ ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև տեղական մակարդակում ավելի հզոր տնեսական զարգացում խթանելուն։
Ծրագրային նպատակներից ելնելով Շիրակի մարզում աջակցություն է ցուցաբերվել ձևավորելու համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմիններ, իրականացվել են կանանց նախընտրական և հետընտրական դասընթացներ, Ամասիա ԲԿ-ի հետ համագործակցությամբ փորձարկվում է լաբորատոր-գործիքային շարժական ծառայությունը, որը հնարավորություն կտա պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները հասանելի դարձնել Ամասիայի 26 բնակավայրերում։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում իրականացվող ծրագրերում հաշվի առնել համայնքների, մասնավորապես, բնակավայրերի առանձնահատկություններն ու ներուժը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30