Նորություններ
ՀՀ կառավարությունը 700 հազար դրամ է հատկացրել Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի փաստաթղթերի փորձարկման համար
15.12.2022
ՀՀ կառավարությունն այսօրվա որշմամբ 700 հազար դրամ գումար է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Գյումրու Տիգրան Մեծ 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով։
Մինչ այդ, հունիս ամսին ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։