Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերը ստուգայցեր են անցկացնում մարզային ենթակայության կառույցներում

16.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերը ստուգայցեր են անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում՝ տիրող իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու նպատակով։
Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած մտահգություններին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով՝ աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները, ուշադրության կենտրոնում են պահվում ինչպես կարգապահական հարցերն, այնպես էլ հաստիքացուցակներում առկա անհամապատասխանությունները։
Կրթական հաստատություններում ուսումնասիրվում են ինչպես հաստիքացուցակներն ու աշխատժամանակի հաշվարկի տեղեկագրերի առկայությունն ու դրանց պատշաճ լրացումը, այնպես էլ ձմեռային շրջանում դասասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը, ուսումնամեթոդական աշխատանքների որակը, դասապրոցեսի ճշգրիտ կազմակերպումը, դպրոցական սննդի իրականացումն ու սննդի նմուշառման, խոտանորոշման հանձնաժողովների առկայությունը։ Առողջապահական հաստատություններում՝ աշխատաժամանակի հստակ պահպանումն ու ծառայությունների և սպասարկման որակի ապահովումը։
Յուրաքանչյուր այցի վերաբերյալ կազմված արձանագրությունը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Շիրակի մարզպետին՝ համապատասխան ընթացք ապահովելու համար:
Մշտադիտարկման այցելությունները կրելու են պարբերական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:40:44