Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամաբ Շիրակի մարզին 155 մլն 308 հազար դրամ է հատկացվել սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման համար

22.12.2022

 Աշոցք խոշորացված համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը է 90 մլն 643 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը՝ 70 տոկոս (բարձր լեռնային)՝ 63 մլն 450 հազար դրամ։
Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 51 մլն 758 հազար դրամ է, կառավարությունը ծրագրի գումարի 60 տոկոսն է հատկացրել։ Կառուցվել է բնական գազի 2,3 կմ ներքին ցանց։
Աշոցք համայնքի Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր գումարը 60 մլն 246 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս(բարձր լեռնային)։ Ասֆալտապատ ճանապարհի երկարությունը կազմում է 418 մետր, որից 118մ Աշոցք բնակավայրում, իսկ 300մ ՝ Փոքր Սեպասարում։
Մարմաշեն համայնքի Շիրակ գյուղում 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 60 տոկոս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46