Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները

26.12.2022

 Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ շարունակվում են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները։
7,2 հեկտար տարածքի բարեկարգման նախագիծը մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է տրամադրվել «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի» կողմից։
Կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամությունը կյանք է տալու Բարեկամության այգուն։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում են հողային և բարեկարգման աշխատանքներ, որի արժեքը 900 մլն դրամ է: Նախագծային, ինչպես նաև մյուս աշխատանքներն իրականացվելու են ՏՈՒՖ հիմնադրամի կողմից, որով ավարտին կհասցվի զբոսայգու կառուցումը: Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 մլն դոլար է, 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի, գործընկեր կազմակերպությունների և մի շարք բարերարների կողմից։
Այգու շինարարության մի մասն իրականացվել է արդեն, դրանք դեռ ընթացքի մեջ են։ 2023-ի աշնանը զբոսայգին շահագործման կհանձնվի ամբողջությամբ։
Այգում կլինեն վերնիսաժի տաղավարներ, այգեգործության դպրոցը, որն առաջինն է Հայաստանում, մանկական, սպորտային խաղահրապարակներ, սքեյթ պարկ:
«Բարեկամություն» զբոսայգին կխթանի Գյումրու զբոսաշրջության զարգացմանը, կդառնա առաջին ժամանակակից կանաչապատ տարածքը Հայաստանում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23