Տպել
Նորություններ
Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ
27.12.2022
Շիրակի մարզպետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի համագործակցությամբ Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ։ Ստացված հումանիտար օգնությունը նպատակային և հասցեական լինելու համար՝ Շիրակի մարզպետարանը տրամադրել է մարզի 6 համայնքներին, համայնքներն ըստ կարիքների իրականացրել են բաշխումը, որից հետո հաշվետվությունը ներկայացնելու են մարզպետարան։