Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերի ստուգայցերը շարունակվում են

29.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերի ստուգայցերը շարունակվում են։
Մշտադիտարկումներն անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում։
Յուրաքանչյուր հաստատությունում ուշադրություն է դարձվում ինչպես աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանն, այնպես էլ կարգապահությանն ու գրագետ փաստաթղթավարությանը։ Աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները։
Դիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ և թերացումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվել են Շիրակի մարզպետին՝ համապատասխան ընթացք ապահովելու համար:
Ինչպես կրթական, այնպես էլ առողջապահական հաստատություններում աշխատակիցների հաճախելիության հաշվառման մատյանների վարման թերացումներ են արձանագրվել։ Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում որոշ դեպքերում չեն եղել համապատասխան ստորագրությունները, որոշ դեպքերում էլ առկա են եղել աշխատողների ստորագրությունները շաբաթվա բոլոր օրերի համար աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ, այն դեպքում, երբ մշտադիտարկումն իրականացվել է շաբաթվա սկզբին։
Առողջապահական հաստատություններում արձանագրված խախտումները վերաբերել են բժիշկների հաճախելիությանը։ Եղել են դեպքեր, երբ ընտանեկան բժիշկների աշխատասենյակների դռների վրա փակցված աշխատաժամանակի վերաբերյալ գրառումները ամբողջությամբ չեն արտացոլել նրանց իրական աշխատելու ժամանակահատվածը կամ բժիշկների աշխատասենյակների դռների վրա փակցված չի եղել տեղեկատվություն բժշկի աշխատանքային ժամերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում բացակայել են անգամ բժիշկների անուն-ազգանունները։
Կրթական հաստատություններում ուսումնասիրվում են ինչպես հաստիքացուցակները, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքների որակը, դասալսումների գրանցամատյանների առկայությունն ու դրանց վարման համապատասխանությունը։
Մշտադիտարկման այցելությունները կրելու են պարբերական բնույթ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59