Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալների մոտ տեղի են ունեցել 2022 թվականի քաղաքացիների վերջին ընդունելությունները

29.12.2022

Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ տեղի են ունեցել 2022 թվականի քաղաքացիների վերջին ընդունելությունները։ Մարզպետի տեղակալներին անցած ամսվա ընթացքում քաղաքացիները դիմել են բնակարանային, սոցիալական, առողջապահական, աշխատանքի տեղավորման և անձնական մի շարք հարցերով։ Ընդունելությունների ընթացքում քննարկվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, որոշ հարցեր լուծվել են, մի շարք խնդիրների լուծման համար քայլեր են ձեռնարկվում։
Նշենք, որ 2022 թվականի ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի մոտ տեղի են ունեցել քաղաքացիների 42 ընդունելություններ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44