Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ծանրամարտի մեծ դահլիճն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում հերոսացած Էդվարդ Արտուշի Մարանջյանի անունով

30.12.2022

 Շիրակի մարզպետարանի «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի» ծանրամարտի մեծ դահլիճն այսօր անվանակոչվել է մարզօջախի սան, ծանրամարտի ՀՀ առաջնությունների մրցանակակիր, 44-օրյա պատերազմում հերոսացած Էդվարդ Արտուշի Մարանջյանի անունով։
Միջոցառմանը ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանությունները՝ մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորւթյամբ։ Մարզադահլիճում ներկաները հավաքվել են ծանրամարտի այն հարթակի շուրջ, ուր տարիներ շարունակ մարզվել է Էդվարդ Մարանջյանը։ էդվարդ Մարանջյանը ծնվել է 2000 թվականին Գյումրիում, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ջրականի համար մղվող մարտերում։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44