Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետարանում ամփոփվել են մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած Շիրակի մարզիկների արդյունքները

31.12.2022

 ՀՀ Շիրակի մարզպետարանում ամփոփվել են օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական՝ սամբո, ուշու և շախմատ մարզաձևերից 2022 թվականի աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններին ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես եկած և մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած Շիրակի մարզիկների արդյունքները։
Շիրակցի 96 մարզիկներ մասնակցել են աշխարհի ու Եվրոպայի 41 առաջնությունների և նվաճել՝ 86 մեդալ, որից 36-ը ոսկի, 23-ը արծաթ և 27-ը բրոնզ։ Ընդհանուր մեդալներից 50-ը համարվում է «մեծ» մեդալ 20՝ ոսկի, 13՝ արծաթ և 17՝ բրոնզ։
Հայաստանի 2022 թվականի 10 լավագույն մարզիկներից 4-ը մեր մարզի ներկայացուցիչներն են՝ Արթուր Ալեքսանյան, Հովհաննես Բաչկով, Սամվել Գասպարյան և Վարազդատ Լալայան։
Մարզպետարանում կայացած քննարկումների արդյունքում որոշվեցին Շիրակի մարզի 2022 թվականի 10 լավագույն մարզիկները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44