Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

31.12.2022

 Սիրելի՛ շիրակցիներ,
Հարգելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց հրաժեշտ կտանք 2022 թվականին, իսկ ամեն տարեվերջ արված աշխատանքն ամփոփելու, ձեռքբերումները գնահատելու, անելիքները նախանշելու ժամանակն է։
2022-ը աշխատանքի ու մեր առջև դրված նոր նշաձողի հաղթահարման տարի կարելի է համարել։ Այն ձեռքբերումներով և իրականացված ծրագրերով լի էր։

2022-ին մարզում 51 մլրդ 500 մլն դրամի կապիտալ ներդրում կատարվեց։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են վեց բնակելի շենքերի, երեսունչորս դպրոցների, մանկապարտեզների և մարզադպրոցների, տասներեք միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: 2021 թվականի համեմատությամբ ներդրումների ծավալն աճել է 29%-ով:
Կառավարության աջակցությամբ ու համայնքների հետ համագործակցությամբ իրականացվել է 31 սուբվենցիոն ծրագիր՝ 123 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր գումարը` 7 մլրդ 192 մլն դրամ, որի 53․4 տոկոսը կառավարության համամասնությունն է։

Հետևողական և աչալուրջ աշխատանք` այս կերպ ենք գնացել առաջ անցած տարում, քանզի մեր յուրաքանչյուրի պարտականությունն է անկախ նրանից պետական, հանրային ինչ պաշտոն ենք զբաղեցնում, աշխատել մեր քաղաքացու համար։ Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել։

Մոտեցումներն ու ձեռագիրը շարունակում է մնալ նույնը, նույն կերպ կաշխատենք նաև 2023֊ին։ Ջանք ու եռանդ չենք խնայի կառավարության նախանշած անելիքները լիարժեքորեն իրականացնելու համար։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն այն բոլոր բարեփոխումների իրականացումը, որոնց ձեռնամուխ ենք եղել։

Կարևոր են անելիքները թե տնտեսական հզորացման, թե սոցիալական ու առողջապահական խնդիրների լուծման հարցում, թե կրթական ու մշակութային ասպարեզներում։

Մենք պարտավոր ենք անդադար աշխատել, հայրենիքի համար ամենաթանկը չխնայած մեր հերոսների հիշատակն այդ կերպ կհարգենք։
Խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հզորացմանը, շենացմանն ու խաղաղ ապագային են միտված մեր ջանքերը, որ պատանդի կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցները օր առաջ միավորվեն ընտանիքների հետ։
Շուտափույթ տունդարձ եմ մաղթում նաև մեր գերեվարված եղբայրներին։

Գալիք 2023-ը թող արդարացնի բոլորի սպասումներն ու նվիրական իղձերը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03