Տպել
Նորություններ
2023֊-ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 8 երեխա
01.01.2023

2023֊ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 8 երեխա` 6 տղա, 2 աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել։ Դեկտեմբերի 31֊ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել։
2022 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2799 երեխա` 1505 տղա, 1294 աղջիկ, ծնունդներից 29֊ը զույգ է եղել, 2֊ը` եռյակ։