Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ միջազգային պլեների կտավների ցուցադրությունը

04.01.2023

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ 2022թվականի նոյեմբերի 17-ից 21-ը Գյումրիում իրականացված «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ միջազգային պլեների շրջանակներում ստեղծված կտավների փակ ցուցադրությանը։
«Նկարիչները՝ հանուն բարեգործական ծրագրերի» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպել էր «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը: Ցուցադրությանը ներկայացված էին ոչ միայն միջազգային պլեների, այլև հիմնադրամի՝ Ջաջուռում օգոստոսին իրականացրած ծրագրի մասնակից գեղանկարիչների գործերը:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտել են «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ միջազգային պլեների մասին պատմող ֆիլմը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23