Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների
13.01.2023
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է աջակցության խնդրով իրեն գրավոր դիմած, տնակներում բնակվող, սոցիալապես անապահով, բազմազավակ մի քանի ընտանիքի։
Նազելի Բաղդասարյանը զրուցել է ընտանիքների հետ, անձամբ ծանոթացել պայմաններին, հոգսերին ու փորձել աջակցել հնարավորությունների սահմաններում։ Տնայցերի շրջանակներում ընտանիքներին սննդային փաթեթներ և տաք հագուստ է տրվել, ևս մեկ անգամ կատարվել է կարիքների գնահատում։
Շիրակի մարզպետարանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ այժմ քննարկում է Շիրակի մարզի ընտանիքների անապահվության գնահատման համակարգում հաշվառված, 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում բնակվող, ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականության ապահովման հարցը։ Այս տարի թիրախային են լինելու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։