Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանը տեղափոխվելու է Գյումրու տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն

16.01.2023

«Գյումրիում 82-ամյա միայնակ կինն օգնություն է խնդրում» հրապարակմանն արձագանքելով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները՝ սոցիալական ապահովության բաժնի մասնագիտական խումբը, այցելել են 205/276 հասցեում բնակվող 82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանին, մարզպետարանի աշխատանքային խմբին են միացել միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի մասնագետները։ Տնայցի ընթացքում կատարված անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո ձեռնարկվել են միջոցառումներ` միայնակ կնոջ հետագա խնամքը կազմակերպելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ անմիջական աշխատանքի արդյունքում 82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանը տեղափոխվելու է Գյումրու տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44