Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

18.01.2023

Այսօրվանից մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են մարզպետարանի պատասխանատուները։

Դպրոցական փուլը հաղթահարած շիրակցի 894 աշակերտներն ուժերը կչափեն 15 առարկաներից։ Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով, ամենաշատ մասնակիցներ կան մաթեմատիկայից՝ 132 աշակերտ, երկրորդ տեղում անգլերենն է՝ 127 աշակերտ։ Ամենաքիչ մասնակիցներ կլինեն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից՝ համապատասխանաբար 5 և 6 աշակերտ։

Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը, լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու արդեն հանրապետական փուլին:

Հիշեցնենք, որ առարկայական օլիմպիադաների տարածքային փուլն անց է կացվել նախորդ տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 21-ը և ունեցել է 8500 մասնակից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23