Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլն այս տարի տեղի է ունենալու մարտի 2-րդ տասնօրյակում

18.01.2023

 «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլն այս տարի տեղի է ունենալու մարտի 2-րդ տասնօրյակում՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Շիրակի մարզում նախապես անցկացվելու են համայնքային և մարզային փուլերը։
Մրցաշարի անցկացման ժամկետները և վայրերը
Գյումրու, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի համայնքային փուլեր՝ մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը, համայնքներում։
Շիրակի մարզային փուլ՝ 2023 թվականի փետրվարի 25-26-ը, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի մարզադահլիճում/հասցեն՝ ք. Գյումրի, Շչեդրինի 7/։
Հանրապետական եզրափակիչ փուլ՝ 2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Մրցաշարի մասնակիցները.
– Մրցաշարը անց է կացվելու է երեք խմբերով՝
 1-ին խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) տղամարդիկ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք,
2-րդ խումբ՝ 41 (1982 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ, 41 (1982 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք,
3–րդ խումբ՝ գործող պրոֆեսիոնալ մարզիկներ՝ տղամարդիկ, գործող պրոֆեսիոնալ մարզիկներ՝ կանայք, /առանց տարիքային սահմանափակման/
Մրցաշարին մասնակցության պայմանները․
Մրցաշարին մասնակցել ցանկացողները գրանցման համար պետք է դիմեն
համապատասխան համայնքապետարան՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և բժշկական թույլտվություն։
Մրցաշարի մասնակիցները մրցավայր պետք է ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Մրցաշարի մարզային փուլին մասնակցելու են hամայնքային փուլի յուրաքանչյուր խմբում 1-2-րդ տեղերը գրաված անձիք։
Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու են մարզային փուլի յուրաքանչյուր խմբում 1-3-րդ տեղերը գրաված անձիք։
Պարգևատրությունը
Մրցաշարի Շիրակի մարզային փուլի յուրաքանչյուր խմբում 1-3-րդ տեղերը գրաված անձիք կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։
Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի յուրաքանչյուր խմբում 1-3-րդ տեղերը գրաված անձիք կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և մեդալներով։
Մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի յուրաքանչյուր խմբում 1-10-րդ տեղերը գրաված անձիք ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով.
1-ին տեղ՝ 1.000.000 դրամ
2–րդ տեղ՝ 500.000 դրամ
3–րդ տեղ՝ 300.000 դրամ
4–րդ տեղ՝ 100.000 դրամ
 5–10–րդ տեղեր՝ 50.000–ական դրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20