Նորություններ
Շիրակի մարզպետարանի թիմը մասնակցել է հրաձգության ընտրական մրցաշարին
22.01.2023
Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցելու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման համար, հունվարի 20-ին Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։ Ընտրական մրցաշարին մասնակցել է մարզպետարանի 24 աշխատակից։
Մրցույթի զինատեսակ օդամղիչ հրացանով յուրաքանչյուր մասնակից կատարել է 8 ընդհանուր կրակոց, որից 5 լավագույնը՝ հաշվարկային։
Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ և 3 կին, հունվարի 27-ին Երևանում կմասնակցի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։