Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը շնորհակալագիր է հանձնել Զորիկ Խաչատրյանին

24.01.2023

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ վաստակած հանգստի անցնելու առթիվ՝ Շիրակի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի, հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանին երկարամյա, անձնվեր և արգասաբեր աշխատանքի, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած պատասխանատվության և ներդրած ավանդի ու նվիրումի համար շնորհակալագրով ու հուշանվերով է պարգևատրել։
«Ձեզ նման բանիմաց, գիտակ, ինստիտուցիոնալ հիշողության տեր մարդ ունենալը մեր կազմում, որպես գործընկեր, բոլորիս համար պատիվ է, վստահ եմ, որ որպես ճանապարհ անցած, մեծ փորձառություն ունեցող, պետական աշխատանքում թրծված մասնագետ ձեր ներուժը կկարողանաք դեռ օգտագործել։ Լիահույս եմ, որ ձեր գիտելիքները, փորձը, շրջահայացությունը օգտակար ու պիտանի կլինի նաև նոր աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրի ու մեր մարզի»,- նշել է Շիրակի մարզպետը՝ Զորիկ Խաչատրյանին մաղթելով ձեռքբերումներ ու հաջողություններ ապագայում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48