Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզին 547մլն 887 հազար դրամ է հատկացվել

02.02.2023

ՀՀ կառավարության տրամադրած 547 մլն 887 հազար դրամը կուղղվի մարզում իրականացված սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։

447 մլն 870 հազար դրամը «Գյումրի համայնքին պատկանող շենքերի/շինություններին արևային համակարգի տեղադրում» ծրագրի պետության համաֆինանսավորման չափն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 745 մլն 615 հազար դրամ, պետության համամասնությունը կազմում է 60 տոկոս։ 

67 մլն 980 հազար դրամ գումարը կուղղվի «Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 151 մլն 68 հազար դրամ։ 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկան (1 ջրցան, 1 ձնամաքրիչ և 1 ամբարձիչ) արդեն ձեռք է բերվել։

17 մլն 212 հազար դրամը «Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի կառավարության համաֆինանսավորումն է։ Ծրագրի ընդհանուր արժեքը երկու փուլերի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022 թվականի համար՝ 42 մլն 420 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 45 տոկոս (բարձր լեռնային)։ Կառուցվող պուրակի ընդհանուր մակերեսը՝ 3730 քմ է։

14 մլն 824 հազար դրամ գումար նախատեսվում է «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցում» ծրագրի համաֆինանսավորման նպատակին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74 մլն 122 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 60 տոկոս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:40:44