Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հանդիպել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին

08.02.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին և «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Գյունաշյանին:
Կազմակերպության նախագահը մարզպետին է ներկայացրել անցած տարիներին իրականացրած ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Մուշեղ Մուրադյանն արժևորել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության․ «Ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ծրագիր, որն ուղղված է մարզի որևէ ոլորտի հոգսերի թեթևացմանը, մեզ համար ողջունելի ու կարևոր է, ինչ վերաբերում է կրթական ծրագրերին՝ ինձ համար, որպես Շիրակի մարզպետ, կարևոր է հատկապես հեռավոր համայնքներում նոր ծրագրերի իրականացումը, ինչը կբերի ապակենտրոնացման ու փոքր դպրոցների զարգացմանը»։
Ռենե Բեոնքը ներկայացրել է 2022 թվականից մեկնարկած «Տեխնազիում» նախագծահեն ուսուցման պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է Գյումրու թիվ 25 և 18 դպրոցներում։ Ծրագրի ընթացքում 2022-2023 ուսումնական տարում իրականացվելու են 3 նախագծեր՝ արդյունաբերության, ճարտարապետության և առողջապահության ոլորտի առաջադրանքների հիման վրա։ Նախագծերին նախորդող ժամանակահատվածներում սովորողները մասնակցում են հատուկ դասընթացների՝ ուղղված այնպիսի գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, որոնք կօգնեն նրանց նախագծերի իրականացման ընթացքում։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու և հեռավոր գյուղական բնակավայրերում համագործակցություն ծավալելու հարցում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17