Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը
09.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը փետրվարի 9-ին մասնակցել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը՝ կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի, ուժային այլ կառույցների ղեկավար կազմի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։ Զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապաստասխան հանձնարարականներ։
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia