Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կոմիտեի նիստին

10.02.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած կոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստին:
Քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին նիստն ընդլայնված կազմով անցկացնելը կարևոր է բոլոր հնարավոր հարցերին և խնդիրներին անդրադառնալու, դրանք ժամանակին լուծելու, կազմակերպչական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու և արդյունքում՝ Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու առումով:
Նիստի սկզբում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման ժամանակացույցն ու առաջիկա ծրագրերը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Համահայկական ամառային ութերորդ խաղերը նախատեսվում են անցկացնել ս.թ. օգոստոսին: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

ՀՀ Կառավարություն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20