Նորություններ
Հանրային քննարկում Շիրակի մարզպետարանում
14.02.2023
Այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Շիրակ-9», «Շիրակ-10», «Շիրակ-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումների չորրորդ փուլը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով։
Բացման խոսքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը ներկայացրել է մշակվող փաստաթուղթը և նշել, որ փորձաքննական գործընթացի շրջանակներում արդեն իսկ կայացել են երեք լսումներ: Շրջակա միջավայրի փորձաքննական կենտրոնի մասնագետ Արմինե Վարդանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտությունը: Փորձագետը հավելել է, որ նախագիծը շրջանառվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև այլ ոլորտային գերատեսչությունների կողմից և դիտողություններն ու առաջարկությունները ներկայացվել են նախագծային կազմակերպությանը՝ աշխատանքը մշակելու համար: