Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դասասենյակի բացում Լուսաղբյուրի դպրոցում

15.02.2023

Շիրակի մարզի Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում հերոսացած շարքային Ազատ Ներսիսյանի անվան դասասենյակի և փառքի անկյան բացումը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հայրենիքի համար հերոսացած զինվորների հարազատներն ու հյուրեր։
Շիրակի մարզպետը ողջունելով ներկաներին նշել է․ «Մեր ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ էլ կյանքով ու արյամբ է պահել հող հայրենին։ Խաղաղություն սիրող հայ ազգը կռվով է պահել երկիրն ու հանուն հայրենիքի ամենաթանկը զոհաբերել։ Մեր հերոսների հիշատակը միշտ վառ է մեր սրտերում։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև, հերոսածին ծնողների առջև։ Մենք պարտք ունենք ապրելու և մեր երկիրը շենացնելու»։
Շարքային Ազատ Արկադիի Ներսիսյանը զինվորական ծառայության էր զորակոչվել 2021թվականի հուլիսի 14-ից։ Եղել է հրաձգային ջոկի հրամանատար։ Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ քաջություն և հակառակորդին հասցրել բազմաթիվ մարդկային կորուստներ, քաջի մահով ընկել հանուն հայրենիքի անառիկության։ Հայրենիքի համար կյանքը 2016-ին զոհաբերել է նաև դպրոցի սան Խաչատուր Հարությունյանը։
Հայրենիքին ամենաթանկը՝ կյանքը, զոհաբերած հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով՝ տեղի է ունեցել ցերեկույթ, որը նվիրված էր հերոսացած հայորդիներին և հայոց բանակի 31-ամյակին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23