Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը 118 մլն 595 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզի մի շարք ճանապարհների հիմնանորոգման համար

16.02.2023

 ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված 118 մլն 595 հազար դրամը կուղղվի երեք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը։
Հ-32, /Մ-1/ (Գյումրի) - Կապս - Ամասիա - /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 20+900-կմ 22+700 և կմ 23+000-կմ 31+200 հատվածների հիմնանորոգման նպատակին նախատեսվել է 47 մլն 288 հազար դրամ։
Հ-83, /Հ-21/ (Արթիկ)–Պեմզաշեն- /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+900 հատվածի հիմնանորոգման համար տրամադրվել է 56 մլն 825 հազար դրամ։
Տ-7-42, /Մ-7/ (Գյումրի) – Հացիկ – Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ 4+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար էլ նախատեսվել է 14 մլն 481 հազար դրամ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31