Նորություններ
Հանդիպում-քննարկում 21 դպրոցների տնօրենների հետ
17.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում դպրոցներում իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, առաջացած այլ հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է անցկացվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի և մարզի 21 դպրոցների տնօրենների, շինարարական աշխատանքները վերահսկող որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակներում 21 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված և իրականացվելիք ներքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման, ինչպես նաև կտուրների վերանորոգման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերին, պատասխանատուները կարևորել են շինաշխատանքները որակով և ժամկետներում իրականցնելը: