Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է «Անիի ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառմանը

19.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանի հետ այսօր ներկա է գտնվել «Անիի ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառմանը, անցկացվել է նաև «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը:
Մարզպետը ողջունել է միջոցառման մասնակիցներին` կարևորելով այսօրինակ ձեռնարկների իրականացումը.«Շատ հաճելի է ներկա գտնվել մի հիասքանչ միջոցառման, որը համատեղել ու միավորել է ոչ միայն Անիի բնակիչներին, այլ` Շիրակի մարզի։ Շատ ուրախ եմ, որ բարձր տրամադրություն եմ զգում ամենուր, շատ կարևորում եմ այսպիսի միջոցառումները, որոնք ոչ միայն բարձր տրամադրություն, այլ նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար ժամանց են ապահովում։ Այսօր նաև անցկացվում է Վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլը, ակտիվ եղեք սիրելի անեցիներ, Շիրակը միշտ սպորտային մեծ հաջողություններ է ունեցել, ամեն ինչ պետք է անենք` միասին ու միասնական աշխատանքով նոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ տոնելու համար»։
Մասնակիցներին ողջունել է նաև Արման Սարիբեկյանը։
«Անիի ձմեռ» միջոցառման մասնակիցները ուժերը չափել են մինի ֆուտբոլ, շախմատ, կարատե, բազկամարտ, ըմբշամարտ և այլ մարզաձևերում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12