Նորություններ
Քննարկում՝ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարման խնդրի լուծման վերաբերյալ
21.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վահան Մաճկալյանի, Հյուսիս շահագործման տնօրեն Արայիկ Եղիկյանի և այլ պատասխանատուների մասնակցությամբ մարզպետարանում անցկացվել է քննարկում՝ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարման խնդրի լուծման վերաբերյալ։ Այժմ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարումը կազմակերպվում է ջուր տեղափոխող հատուկ տրանսպորտային միջոցով (ավտոցիստերն) և կշարունակվի մինչև ջրամատակարարման խնդրի վերջնական լուծումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրամատակարարման խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ: Մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև բնակավայրում: Արդյունքում որոշվել է, խնդրի լուծման արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու համար շարունակել քննարկումները՝ ժամանակային և ֆինանսական առումներով նախընտրելի տարբերակ ընդունելով նոր խորքային հորի կառուցումը։