Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը

23.02.2023

 Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում նշվել է hայրենիքի պաշտպանի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր:
Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհավորական ուղերձն ընթերցել ու ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, որում մասնավորապես նշված է եղել․ «Շնորհավորում եմ բոլորիդ այս նշանակալի տոնի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Հատուկ երախտագիտության խոսքեր եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն և արժանապատվորեն կատարում են իրենց զինվորական պարտքը։ Այսօր ձեր ծառայությունը զինված ուժերի շարքերում վառ օրինակ է գալիք սերունդների համար։ Հայրենիքի պաշտպանի օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության, անվտանգության և ազատության։ Հավերժ հիշատակ հերոսներին։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ամենայն բարիք»։
Մի խումբ զիվորականներ պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 17:26:09