Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

27.02.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության և ուժային կառույցների պատասխանատուները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։
Վարժական հավաքները ընթանալու են 6 փուլով՝ յուրաքանչյուրը 25 օր ժամկետով, նախկին եռամսյա կամ երկամսյա հավաքների փոխարեն, որից 14 օրը մարտական հերթապահության ընդգրկմամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20