Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ

03.03.2023

 ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախօրեին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը։
Խորհրդակցությանն այս անգամ մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։
Նախարարը կարևորել է խաղերը մայրաքաղաքից զատ՝ մարզերում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչն էականորեն կաշխուժացնի մարզային կյանքը։
Խորհրդակցության օրակարգում էր ընդգրկված նաև ՀՀ մարզպետների աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի նախագծերին, ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակներին առնչվող, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակիցների և համայնքապետարանների ենթակա կազմակերպությունների աշխատակիցների ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ հարցեր։
Նախարարը հանձնարարել է ուշադրություն դարձնել, որպեսզի հաստիքացուցակներում չլինեն տարբերակված մոտեցումներ, ինչպես նաև հետևողական լինեն, որպեսզի աշխատողները պարտադիր օգտվեն իրենց ամենամյա արձակուրդից, որպեսզի այն չկուտակվի։ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը զեկուցել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների կատարողականների և վճարման փաթեթների ներկայացման վերաբերյալ հարցը: Նախարարը մարզպետերին հանձնարարել է կատարողականի հիման վրա կառավարության տրամադրած գումարները չկուտակել մարզպետերանում և արագ, սահմանված գրաֆիկով իրականացնել շինարարների վճարումները։
Նարինե Ավետյանը ներկայացրել է է նաև կառավարության կողմից սուբվենցիոն կարգում իրականացված վերջին փոփոխությունները և սահմանված նոր ժամկետները։
Վերջին հարցով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը մարզպետերին է ներկայացրել «ՀՀ կառավարության 13․02․2014թ․ թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կատարվելիք փոփոխությունները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20