Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը մասնակցել է «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագրի մեկնարկի միջոցառմանը

06.03.2023

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր մասնակցել է «Կնոջ ուժը, նրա ապագան» եռամյա տարածաշրջանային ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ տեղական ու ռեգիոնալ գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասում մեկնարկող «Կնոջ ուժը, նրա ապագան» ծրագիրը նպատակ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի գյուղաբնակ կանանց շրջանում խթանելու տնտեսական անվտանգությունը, արդարությունը և ձեռներեցությունը, ինչպես նաև աջակցելու կանանց առաջնորդությանը անդրսահմանային առևտրի մեջ և գործարար հարաբերություններում:
«Կարևոր նախաձեռնություն է և ուրախալի է, որ Հայաստանի հյուսիային մարզ Շիրակն էլ է ընդգրկված այս ծրագրում, մեր մարզի գյուղական բնակավայրերում կանանց մեծ ներուժ կա և այն բացահայտելը կարևոր առաքելություն է։ Տեղի կանաց զորեղացմանը միտված յուրաքանչյուր ծրագիր մենք միայն կողջունենք։ Շիրակի մարզպետարանը հնարավորությունների և լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու ձեզ»,- նշել է Աննա Մարտիկյանը՝ Շիրակի մարզպետի անունից ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին։
Ծրագրի իրականացման արդյունքում Հարավային Կովկասի երկրների 1650 կին ձեռներեցներ կբարելավեն իրենց տնտեսական վիճակը և կունենան ավելի մեծ հասանելիություն ֆինանսական միջոցներին, տեխնոլոգիաներին, ձեռնարկատիրական գիտելիքների և ռեսուրսների ձեռքբերմանը: Շուրջ 130 փոքր և միկրո-ձեռնարկատիրական բիզնեսի կին սեփականատերերի և միջին ձեռնարկատերերի համար կբարելավվի ձեռնարկատիրական առաջադեմ գիտելիքների, մենթորության և ներդրումների հասանելիությունը: Հայաստանում ծրագիրը կենտրոնանալու է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած և տեղահանված կանանց վրա Սյունիքի մարզում և խոցելի կանանց վրա Հայաստանի հյուսիսում աղքատության առավել բարձր մակարդակ ունեցող մարզերում (Լոռի-Տավուշ-Շիրակ), որոնք մոտ են Վրաստանի սահմանին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20