Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին

07.03.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին կանանց գալիք տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:
Մարզպետը կին գործընկերներին շնորհակալություն է հայտնել աշխատանքային նվիրումի, բարձր պատասխանատվության և բարեխիղճ գործունեության համար՝ կարևորելով նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ջանքերը մարզպետարանի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
Մուշեղ Մուրադյանը բոլոր կանանց մաղթել է քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և աշխատանքային, մասնագիտական նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի զարգացման ու առաջընթացի։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:42:12