Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

07.03.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել մարզի խոշորացված համայնքների ղեկավարների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։
Հանդիպման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է ռազմական կրթության կարևորությանն ու դպրոցներում՝ ռազմական համալսարանում ուսանելու առավելությունների մասին տեղեկատվությունը առավել մատչելի ներկայացնելուն․ «ՀՀ կառավարության կողմից այսօր շատ լուրջ բարեփոխումներ են իրականացվում՝ ի նպաստ մեր զինված ուժերի, որից հետ չի մնում նաև ռազմական համալսարանը։ Մեր մատաղ սերնդի դաստիարակության մեջ հայրեասիրություն սերմանելու գործում մեծ է դպրոցների առաքելությունը։ Հայրենիքի համար պիտանի և հայրենանվեր քաղաքացի ձևավորվում է հենց դպրոցից սկած։ Բոլորս անելիք ունենք այս ճանապարհին, քանզի մենք պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ մեր երկիրը պաշտպանելու»։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրել է ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումները, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև համալսարանում ուսանելու ընթացքում և հետագայում շրջանավարտների համար նախատեսվող առավելությունները՝ նշելով, որ հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն է։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել աշակերտների համար առաջիկայում ճանաչողական այցեր և հանդիպումներ կազմակերպել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20