Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ՝ ՄԱՐՏԻ 8–Ի ԱՌԹՒՎ

08.03.2023

 Սիրելի՛ կանայք մայրեր և քույրեր, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` կանանց տոնի առթիվ:
Գարնանային այս օրը կրկին առիթ է Ձեր սիրո, հոգատարության, իմաստության մասին խոսելու, քանզի հենց դրանց շնորհիվ եք կյանքը դարձնում առավել դյուրին ու գեղեցիկ, նոր շունչ ու թարմություն հաղորդում։
Մեծ է Ձեր ավանդը հայապահպանության, պետականության ամրապնդման բարդ ու պատասխանատու գործում:
Սիրելի կանայք, աշխատելով ամենակարևոր ոլորտներում, մեր երկրի պետական կառավարման գրեթե բոլոր օղակներում, ինչպես նաև հասարակական կյանքում ձեր ակտիվ գործունեության, ճկուն մտածելակերպի շնորհիվ արդյունավետ լուծումներ եք գտնում, ցուցաբերում եք հաստատակամություն և դրանով կրկին ապացուցում, որ կառավարության՝ կանանց ու տղամարդկանց հավասար իրավուքների ապահովմանը միտված ջանքերն ապարդյուն չեն անցնում։
Այսօր ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու հերոսածին մայրերին, ծանր փորձություններով եք անցել, խոնարհումս ձեզ, ձեր կամքի ու տոկունության համար մենք երախտապարտ կմնանք միշտ, քանզի մինչ օրս էլ շարունակում եք դաստիարակել հայրենասեր ու հայրենանվեր սերունդ։
Սիրելի՛ մայրեր, կանայք և աղջիկներ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ քաջառողջություն, սեր, ընտանեկան ջերմություն, խաղաղություն և գարնանային բարձր տրամադրություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42